«Ժողովուրդ». «Վանաձոր» ԲԿ շուրջ աղմուկը չի դադարում. նարկոզից դուրս չեկած ծննդկանին թողել և հեռացել է

«Վանաձոր» բժշկական կենտրոնի շուրջ տևական ժամանակ է՝ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դեռևս 2013-ին ծնունդ է ընդունել, որից հետո ծննդկանին նարկոզից դուրս չեկած վիճակում մենակ է թողել և հեռացել, ինչի հետևանքով ծննդկանը արդեն 3,5 տարի է՝ կոմայի մեջ է:

Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է: Հիվանդանոցը ծննդկանի հարազատներին պարտավորվել էր դրամական փոխհատուցում վճարել: Ներկայումս ԲԿ-ն քաղհայց է ներկայացրել Դավիթ Շահվերդյանի և անեզթոզոլոգ Ալվարդ Հայրապետյանի դեմ՝ հետ պահանջելով տուժած ծննդկանի հարազատներին վճարված գումարը:

Շահվերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվել է վերը նշված դեպքը մեկնաբանել, ինչպես նաև հորդորել է այն չհամեմատել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ: Հիշեցնենք, որ Դ. Շահվերդյանի անունը կապվում է նաև հոկտեմբերի 18-ին նույն ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում