ԵՄ-ի անդամները միասնական դիրքորոշում չունեն Ռուսաստանի նկատմամբ. Տուսկ

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հոկտեմբերի 26-ին ընդունել Է, որ Եվրամիության անդամ երկրների շրջանում միասնական դիրքորոշում չկա Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք պետք Է պահպանենք միասնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում»,-ասել Է նա՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդի լիագումար նստաշրջանում, որը հեռարձակում Էր Եվրահանձնաժողովի տեսածառայությունը:

Տուսկի խոսքով՝ եթե Եվրամիությունը ցանկանում Է արդյունավետ քաղաքականություն վարել ՌԴ-ի նկատմամբ, «մենք (ԵՄ-ի երկրները) պետք Է միասնական լինենք որպես Եվրամիություն»:

Եվրախորհրդի ղեկավարը մեկնաբանել Է հոկտեմբերի 20-21-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները, որի մասնակիցները բանավեճ են անցկացրել ՌԴ-ի հետ հարաբերությունների շուրջ, բայց հավանություն չեն տվել Սիրիայի պատճառով նոր պատժամիջոցների ընդունմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում