Վարչապետը հանձնարարեց ուշադրությամբ ուսումնասիրել Գյումրիի մանկավարժական համալսարանի հետ կապված լուրերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանին՝ ստուգել Գյումրիի պետական մանկավարժական համալսարանում մագիստրատուրայի ընդունելության քննությունները կոպիտ խախտումներով անցկացնելու վերաբերյալ լուրերը: «Պարոն Գրիգորյան և պարոն Մկրտչյան, երեկ Ազգային ժողովում բար ձրացվեց Գյումրիի համալսարանի հետ կապված հարցը: Եղեք առավելագույնս ուշադիր, որպեսզի հասկանանք՝ ինչքանով են ճիշտ ներկայացված նյութերը, և կարգավորել խնդիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում