Թրամփն ամերիկյան ԶԼՄ-ների մեծամասնությանը մեղադրել է կողմնակալության մեջ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ ամերիկյան գործնականում բոլոր ԶԼՄ-ները ծայրաստիճան կանխակալ վերաբերմունք ունեն իր նկատմամբ՝ միտումնավոր ընտրողների առջեւ իրեն ներկայացնելով աննպաստ լույսի ներքո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը միլիարդատերը հայտնել է հոկտեմբերի 27-ի երեկոյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ նյութերի 93 տոկոսը, որոնք ԶԼՄ-ները հրապարակում եմ իմ մասին, բացասական են,- ասել է նա:- Նույնիսկ եթե նյութը դրական է, նրանք միշտ էլ այն բացասական գույներով ներկայացնելու հնար են գտնում»:

Associated Press ի գործակալությունը հոկտեմբերի 27-ին հրապարակել է հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հարցվածների 56 տոկոսի կարծիքով՝ ամերիկյան ԶԼՄ-ները կանխակալ վերաբերմունք ունեն Թրամփի նկատմամբ: Հարցվածների միային 5 տոկոսն է համարել, որ լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ աջակցում են Թրամփին եւ նրան ներկայացնում շահեկան կողմով: Հարցման մասնակիցների 37 տոկոսի կարծիքով՝ ԶԼՄ-ները ԱՄՆ-ի նախագահական մրցարշավը լուսաբանում են անաչառ ու հավասարակշռված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում