Իրանը ներմուծվող բենզինից կհրաժարվի 2017 թվականին

Իրանը ներմուծվող բենզինից կհրաժարվի 2017 թվականին

Իրանը բենզինի ներմուծումից կհրաժարվի 2017 թվականին: Նոյեմբերի 14-ին այս մասին հայտարարել է Իրանի նավթի վերամշակման եւ վաճառահանման ազգային ընկերության (NIORDC) գլխավոր տնօրեն Աբաս Քազեմին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Shana լրատվական գործակալությանը:

«Նավթավերամշակման ծրագրերի իրագործման առնչությամբ այս տարին կդառնա վերջինը, երբ Իրանի նավահանգիստներում ներմուծվող բենզինի բեռնաթափում կկատարվի»,- ասել է Քազեմին:

Մինչեւ տարեվերջ երկիր կներմուծվի օրական 10 – 12 միլիոն լիտր բենզին, առանձին ժամանակահատվածներում ներկրման ծավալները կնվազեցվեն մինչեւ 4,5 – 5 մլն լիտր, հավելել է նա: Հաջորդ տարվա բյուջեում վառելիքի ներմուծման միջոցներ չեն ամրագրվել, ընդգծել է NIORDC-ի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում