Ասադը նշել է Թրամփի հետ համագործակցելու պայմանը

Ասադը նշել է Թրամփի հետ համագործակցելու պայմանը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հետ համագործակցելու պատրաստակամության մասին, եթե նա պայքարի ահաբեկչության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արաբական Հանրապետության ղեկավարն ասել է նոյեմբերի 15-ին RTP-ին տված հարցազրույցում: Ընդ որում նա նշել է, թե այդ հարցում շ ատ բան չի սպասում պետության ապագա ղեկավարից, քանի որ «ԱՄՆ-ի վարչակազմը չի սահմանափակվում նախագահով, եւ Թրամփը ենթակա կլինի լոբբիստների ազդեցությանը»: «Բայց եթե նա իրապես մտադիր է պայքարել ահաբեկիչների դեմ, ապա մենք բնական դաշնակիցներ կդառնանք այդ հարցում, ինչպես որ Ռուսաստանի, Իրանի եւ բազմաթիվ այլ երկրների հետ», ասել է Ասադը: Նա առաջարկել է սպասել Թրամփի պաշտոնակալմանը:

Նոյեմբերի 12-ին Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Դամասկոսի հետ համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում եւ դադարեցնել օգնությունը այսպես կոչված չափավոր սիրիական ընդդիմությանը: Իր նախընտարական արշավի ընթացքում հանրապետականը նաեւ խոստացել է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում ռեժիմներ չի տապալելու այլ պետություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում