Ադրբեջանում ամեն օր 138 մարդ դառնում է գործազուրկ

Ադրբեջանում ամեն օր 138 մարդ դառնում է գործազուրկ

Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի պատճառով ամեն օր միջինը 138 մարդ զրկվում է աշխատանքից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` 2016 թվականի հունվար-հոկտեմբերին այդ երկրում փակվել է 37,2 հազար աշխատատեղ:

Փակված աշխատատեղերի 76,2 տոկոսը բաժին է հասել մասնավոր հատվածին:

Ադրբեջանում լայն թափ է ստացել պետական հիմնարկություններում հաստիքների կրճատման եւ միավորման գործընթացը:

Ադրբեջանի փորձագիտական շրջանակների կարծիքով, այս գործընթացը կշարունակվի նաեւ 2017 թվականի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում