ԱԺ արտահերթ նիստ. խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ

ԱԺ արտահերթ նիստ. խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Գրանցվել է 98 պատգամավոր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը: Խորհրդարանական ավարտված քառօրյայի վերջին՝ նոյեմբերի 17-ի նիստում հարցի քննարկումն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում:

Նոյեմբերի 17-ի նիստում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացրել և պատգամավորների հարցերին պատասխանել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին տեղեկացրեց, որ այս պահին ընթանում է կառավարության նիստ, ուստի կառավարության որոշ անդամների բացակայությունը հարգելի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում