Եկող տարի Ադրբեջանի տնտեսության մեջ կատարվելիք ներդրումները կնվազեն մոտ 19 տոկոսով

Եկող տարի Ադրբեջանի տնտեսության մեջ կատարվելիք ներդրումները կնվազեն մոտ 19 տոկոսով

2017 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ կատարվելիք ներդրումները նախատեսվում են 15,3 մլրդ մանաթի չափով, ինչը 2016 թվականին նախատեսվածի համեմատ 18,6 տոկոսով պակաս է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվականը:

Այս մասին հայտնի է դառնում Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարության կողմից առաջիկա 3 տարիների համար կազմված երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման հայեցակարգի վերաբերյալ զեկույցից:

2017 թվականին Ադրբեջանի տնտեսության մեջ կատարվելիք ներդրումների 39,6 տոկոսը բաժին է ընկել ներքին, իսկ 60,4 տոկոսը արտաքին ֆինանսավորման աղբյուրներին:

Ներդրումների 5,6 տոկոսը նախատեսվում է ուղղել տնտեսության ոչ նավթային հատվածի, 9,7 տոկոսը` նավթային հատվածի զարգացմանը:

2016 թվականի երկրի տնտեսության մեջ նախատեսված ներդրումները կազմել են 18,8 մլրդ մանաթ, որի 57,8 տոկոսը կատարվելու էր ներքին, 42,2 տոկոսը` արտաքին ֆինանսավորման աղբյուրներից:

2016 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանի տնտեսական եւ սոցիալական ոլորտներում կատարված ներդրումները կազմել են 11 889,2 մլն մանաթ:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում