NASA-ն ցուցադրել է մարսիացի աստղանավորդների կերակուրը

NASA-ն տեսանյությում ցուցադրել է՝ ինչով են կերակրվելու Orion օդաչուավոր տիեզերանավի աստղանավորդները, որն ստեղծվում է դեպի Լուսին եւ Մարս ճանապարհորդությունների համար:

Տեսահոլովակում ցուցադրվում են ոչ մեծ բատոններ, որոնցից յուրաքանչյուրի էներգետիկական արժեքը գնահատվում է 700-900 կիլոկալորիա: Ի տարբերություն Միջազգային տիեզերակայանի անձնակազմի, Orion-ի աստղանավորդների ճաշացուցակը պարբերաբար չի համալրվելու Երկրից ուղարկվող պաշարներով եւ նվազ բազմազան է լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում