Լիբանանի զինվորականները Սիրիայի հետ սահմանում բռնել են ԻՊ-ի պարագլուխներից մեկին

Լիբանանի զինվորականները հատուկ գործողության ընթացքում բռնել են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման պարագլուխներից մեկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի աղբյուրների:

Գործողությունն անցկացվել է նոյեմբերի 25-ի առավոտյան Սիրիայի հետ սահմանին գտնվող Արսալ քաղաքից ոչ հեռու: Նաեւ ռազմարշավի ընթացքում բռնել են եւս 11 զինյալների:

Գործակալության տվյալներով՝ գործողության ընթացքում ԻՊ-ի պարագլուխ Ահմադ Յուսեֆ Ամոուն վիրավորվել է:

Աղբյուրները տեղեկացրել են, որ զինվորականներին նաեւ հաջողվել է առգրավել մեծ քանակությամբ զենք ու մահապարտի գոտիներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում