Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Անկարայի Քալեջիք շրջանում երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com լրատվական կայքը:

Ամերիկյան երկրաբանական ուսումնասիրությունների կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը եղել է 3.8 մագնիտուտ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում