Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական բանակի դիրքերի վրա

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութ-Դամասկոս ճանապարհի վրա գտնվող սիրիական բանակի դիրքերից մեկի վրա: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Իսրայէլեան օդուժը Երեքշաբթի գիշեր յարձակում գործեց Պէյրութ-Դամասկոս ճանապարհին վրայ գտնուող սուրիական բանակի դիրքերէն մէկուն վրայ: Իսրայէլեան բանակի աղբիւր մը հաղորդեց, թէ երկու օդարշաւ կատարուած է սուրիական բանակի դիրքերէն մէկուն վրայ, առաջինը՝ հարուածելով ռազմական պահեստանոց մը, երկրորդը՝ զէնք փոխադրող բեռնակառք մը (ստուգելի): Բացի այդ, իսրայէլեան օդուժը թռիչքեր կատարեց մայրաքաղաք Պէյրութի եւ Պաալպէք քաղաքի վրայ:

Սուրիոյ պաշտօնական հեռատեսիլը հաղորդեց, թէ իսրայէլեան օդանաւեր Լիբանանի օդային տարածութենէն երկու հրթիռ արձակած են Դամասկոսի արեւմտեան շրջաններուն ուղղութեամբ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում