Ռուսաստանը եւ Ադրբեջանը մտադիր են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները կընդլայնեն համագործակցությունը, այդ թվում՝ ՌԴ-ի ուսումնական հաստատություններում ադրբեջանցի զինվորականների ուսուցման ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը:

Շոյգուն նշել է, որ երկու երկրների ռազմական համագործակցության պլանները կատարվել են ու կատարվում են: «Մենք ձեզ հետ պատրաստել ենք 2018 թվականի պլանը: Մենք այսուհետեւ էլ կընդլայնեք այն ամենը, ինչ ռազմական համագործակցություն է կոչվում: Դա վերաբերում է թե շտաբային բանակցություններին, թե գլխավոր հրամանատարությունների մակարդակով շփումներին, թե, անտարակույս, կրթությանը: Մենք դա կընդլայնեք, ձեզ կառաջարկենք համագործակցության լրացուցիչ կետեր»,- ընդգծել է Շոյգուն: Նա նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը կընդլայնեն համագործակցությունը՝ Կասպից ծովում անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում