«Հրապարակ». Հրանուշ Հակոբյան. «Կա կազմակերպված ինչ-որ մի խումբ, որն ուզում է իմ պաշտոնին տիրանալ»

«Հրապարակ» օրաթերթը ներկայացրել է հարցազրույց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

-Տիկին Հակոբյան, սկզբում շատ էին խոսում, որ սփյուռքի նախարարությունն արհեստական նախարարություն է՝ ստեղծված հատուկ Ձեզ համար։

– Դա դուք էիք խոսում, դա ձեր խոսելն էր, ինձ համար հատուկ եթե ուզեին․․․ ես խնդիր չունեմ, ես սոցապնախարար եմ աշխատել, ես աշխատանքի փորձ ունեմ, տարբեր հանձնաժողովներում նախագահ եմ եղել, էդ ինչի՞ չեք ասում՝ ուրիշ երկրներում ուրիշները չեն աշխատո՞ւմ։ Ի՞նչ անենք, թողնենք երկրից գնանք, որ դուք հանգստանա՞ք։ Էսօր փորձն է կարևոր, գիտելիքն է կարևոր, աշխատանքի ձևերն են կարևոր։

-Հասարակության մեջ գնահատականներ կան, ամեն դեպքում, որ մեզ սփյուռքի նախարարություն պետք չէր, որ միակ երկիրն ենք, որ նման նախարարություն ունենք․․․

– Հասարակության մեջ նման գնահատականներ չկան, լրագրողների կամ կազմակերպված ինչ-որ մի խումբ կա, որն ուզում է էս պաշտոնին տիրանալ, թող գան տիրանան։

– Լրագրողնե՞րն են ուզում տիրանալ Ձեր պաշտոնին։

– Չէ, ուղղորդողները։

Բայց ասում են՝ մեզ սփյուռքի նախարարություն պետք չէ։

– Բայց դուք չեք որոշում, դա որոշում է Սփյուռքը, որը 20 տարի պահանջեց, և Հայաստանի երրորդ նախագահը միայն որոշեց լսել, ականջալուր լինել Սփյուռքին և ստեղծել նախարարությունը։ Ես՝ անձամբ, կասկածում էի՝ արժի՞ նման նախարարություն ստեղծել, թե՞ ոչ։ Բայց երբ եկա, սկզբից կոմիտե ստեղծեցինք, այնուհետև դա վերափոխվեց նախարարության, ես հասկացա, որ մենք 17 տարի ուշացրել ենք այս նախարարության ստեղծումը, որովհետև այդքան հսկայածավալ ռեսուրսը՝ 7 միլիոն և ավելի, որը կարիք ունի հարաբերվելու, ճշտելու, հարցադրումներ անելու, դրանք կառավարության կամ նախագահի մակարդակ հասցնելու, իհարկե, պետք է մի դուռ լինի, որ դա հասցնի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում