«Ժամանակ». «Սասնա ծռերի» անդամները կմասնակցե՞ն ընտրություններին

«Ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերից մեկը դիտարկում է «Սասնա ծռերի» ազատազրկված և ընդհատակում գտնվող որոշ անդամներին նախընտրական ցուցակում ընդգրկելու շուրջ քննարկում սկսել «Սասնա ծռերի» բանտարկված անդամների հետ։ Թեև ՀԽ-ն ընտրություններին մասնակցելուն դեմ է հանդես գալիս, այդուամենայնիվ, դա Արայիկ Խանդոյանի ՏԻՄ ընտրություններին՝ հայրենի գյուղում առաջադրվելու նախադեպը հույս է ներշնչում, որ այլոց ևս հնարավոր կլինի համոզել։ Սա իհարկե այն դեպքում, եթե «Սասնա ծռերի» գործով դատավարությունը ավարտված չլինի մինչև ապրիլի 2-ը, որովհետև ըստ օրենքի՝ դատապարտվելուց հետո ընտրություններին մասնակցելը ապօրինի է»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում