Պակիստանում ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 47 մարդ

Ինքնաթիռ է կործանվել Պակիստանի Խավելիան քաղաքի մերձակայքում, ինչի հետեւանքով զոհվել Է 47 մարդ: Այդ մասին հայտնել է Daily Pakistan թերթը:

Հրատարակության տվյալներով՝ օդանավում եղել են 42 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անդամներ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ինքնաթիռը կորել է ռադարներից:

Օդանավը Չիթրալ քաղաքից մեկնել էր տեղական ժամանակով ժամը 15:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:30-ին) եւ պետք է Իսլամաբադում վայրԷջք կատարեր ժամը 16:40-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում