Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին

Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին

Սերբիան մտադիր չէ անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:

«Մենք չենք ընդունելու հակառուսական սանկցիաներ, մենք ՆԱՏՕ չեն մտնելու»,– հայտարարել է նա:

Դաչիչը նաև նշել է, որ Ռուսաստանը երբևէ ճնշում չի գործադրել Սերբիայի վրա:

Լավրովն այցի ընթացքում նաև հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ, ով ընդգծել է, որ Սերբիան երբևէ չի հայտնի այն երկրների ճամբարում, ովքեր ատում են Ռուսաստանին: «Մինչ այժմ վարած իր քաղաքականությամբ Ռուսաստանը Սերբիայի համար մեծ հենարան է եղել»,- ընդգծել է Սերբիայի նախագահը:

Լավրովը Սերբիայի մայրաքաղաք է այցելել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների նիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում