Արցախի ԱԺ փոխնախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի ԱԺ փոխնախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը դեկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խորհրդակցությանը քննարկվել են Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի օրակարգում գտնվող օրենքների նախագծերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը եւ դրան ուղեկցող օրինագծերի փաթեթը, օրակարգային այլ հարցեր:

Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 11:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում