Հոկտեմբերին ՀՀ դրամով ամենաթանկ վարկերը տրամադրվել են Շիրակում

Հոկտեմբերին ՀՀ դրամով ամենաթանկ վարկերը տրամադրվել են Շիրակում

Հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը եղել է 12.8 տոկոս։ Այս մասին տեղեկանում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագիրը։

Հոկտեմբերին ՀՀ դրամով ամենաթանկ վարկերը տրամադրվել են Շիրակի մարզում. միջին տոկոսադրույքը՝ 18.8 տոկոս։ Գեղարքունիքում միջին տոկոսադրույքը եղել է 17.5 տոկոս, Լոռիում՝ 17.4 տոկոս։

Ամենացածր տոկոսադրույքը գրանցվել է Երևանում՝ 14.1 տոկոս։

Արտարժույթով տրամադրված վարկերի առումով նույնպես ամենացածր տոկոսադրույքը Երևանում է՝ միջինը 8.5 տոկոս։ Իսկ ամենաբարձր տոկոսադրույքները Տավուշի և Վայոց ձորի մարզերում են՝ 14.7 տոկոս։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի ընթացքում արտարժույթով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 9.1 տոկոս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում