«Հրապարակ». Սերժ Սարգսյանը որոշել է այցելել տարբեր գերատեսչություններ

«Հրապարակ». Սերժ Սարգսյանը որոշել է այցելել տարբեր գերատեսչություններ

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն այս տարի նախընտրական նորամուծություն է մտահղացել։ Տարեվերջյան հանդեսների, նախագահականում հրավիրվող ֆուրշեթների հետ միասին որոշել է այցելել տարբեր գերատեսչություններ, որտեղ աշխատակազմերի հետ հանդիպում կունենա։ Կամփոփվեն 2016թ․ կատարված աշխատանքները, հաշվետվություններ կլսեն, 2017 թվին ուղղված մաղթանքներ ու շնորհավորանքներ կհնչեն։ Թերևս, կխոսվի նաև թերացումների, նոր վարչապետի և նրա թիմի աշխատանքի, առաջիկա անելիքների մասին։

Թերթին հաջողվել է պարզել, որ նախագահը կայցելի մոտ 7 գերատեսչություն, որոնցից մեկը կլինի արտաքին գործերի նախարարությունը։ Թերթը փորձել է տեղեկությունը և մյուս «ընտրյալ» գերատեսչությունների անունները ճշտել նախագահի խոսնակից՝ Վլադիմիր Հակոբյանից, սակայն նա կրկնել է իր ստանդարտ պատասխանը․ «Նախագահի այցերի և հանդիպումների մասին մենք տեղեկացնում ենք պատշաճ կարգով և ժամանակին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում