«Ժողովուրդ». ՀԱԿ համագումարը սակավամարդ է լինելու

«Ժողովուրդ». ՀԱԿ համագումարը սակավամարդ է լինելու

Վաղը կառավարության նիստերի դահլիճում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է գումարել իր՝ թվով երկրորդ համագումարը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ի տարբերություն նախորդ՝ 2013-ին տեղի ունեցած ներկայանալի միջոցառմանը, այս անգամ նկատելի թվով քիչ մարդ է ներկա գտնվելու համագումարին։ Այսպես՝ եթե այն ժամանակ մասնակիցների թիվը հասնում էր երկու հազարի, ապա վաղը կայանալիք համագումարին ներկա են լինելու մոտ 500 պատվիրակ և մոտ 300 հյուր, որոնք կհավաքվեն Մելիք Ադամյանի փողոցի վրա գտնվող ՀՀ կառավարության նիստերի դահլիճում։

«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ ՀԱԿ-ն այս անգամ հրավիրել է միայն իր միակ հավատարիմ դաշնակցին՝ Ստեփան Դեմիրճյանի «Հայաստանի ժողովրդական կուսակցությանը»։ Մնացածը ոչ թե որպես կուսակցություն են հրավիրել, այլ անհատներ։ Միջազգային կառույցներից ևս համագումարին հրավիրվածներ չկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում