«Ժողովուրդ». Մեր երկրում զավակներն իրենց ծնողների պաշտոնների ժառանգներն են

«Ժողովուրդ». Մեր երկրում զավակներն իրենց ծնողների պաշտոնների ժառանգներն են

«Մեր երկրում, կարծես, «պաշտոնապես» ընդունված կարգ է, որ զավակներն իրենց ծնողների մասնագիտությունների, նաև պաշտոնների ժառանգները դառնան։ Վառ օրինակը սեպտեմբերի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լիլիթ Թադևոսյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավարի պաշտոնում նշանակվելն է։ Դատավորը, հիշեցնենք, հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է «Ժողովուրդ» օրաթերթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալներից տեղեկացավ, որ դատախազի դատավոր դուստրը բավականին պատկառելի ունեցվածքի տեր Է։ Այսպես՝ նա հայտարարագրել է բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, MITSUBISHI PAJERO 3.0 L մեքենա։ Թադևոսյանին հաջողվել է «հետ գցել» նաև 35 միլիոն դրամ։ Դատավորի եկամտի չափը կազմել է ավելի քան 5 միլիոն դրամ։ Եկամտի աղբյուրը, ըստ Թադևոսյանի ներկայացրածի, միայն աշխատավարձն Է եղել։ Նկատենք, որ նախկինում դատախազությունում աշխատած Թադևոսյանի ունեցվածքը տարեցտարի հրաշքով աճել է»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում