«Ժողովուրդ». Գալուստ Սահակյան. Որևէ մեկը իմ փոխարեն չի կարող խորհրդարան մտնել

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է՝ արդյոք 2017-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր փոխարեն մանդատ կստանա Ձեր որդին՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի վարչության պետ Արման սահակյանը: 

«Իմ փոխարեն որևէ մեկը չի կարող մանդատ ստանալ, որովհետև պետք է հաշվի առնեք, որ ՀՀԿ հիմնադիրներից և այդ ոգով դաստիարակված մարդկանցից մեկը ես եմ»,- ի պատասխան՝ ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով,- և կուսակցությունն իր ամբողջական ծրագրում նաև հնարավորություն է ստեղծել, որ ես պիտի մասնակից դառնամ կուսակցության գործունեությանը: Այնպես որ, որևէ մեկը իմ փոխարեն չի կարող խորհրդարան մտնել: Ես կմտնեմ իմ փոխարեն»:

Ընտրացուցակի ո՞ր համարում եք լինելու, թերթը չհետաքրքրվել է Գալուստ Սահակյանից. «Այն համարը, որտեղ որ իմ համարը կլինի, ոչ թե 1-ին, 2-րդ, այլ կարևորագույն համարներից մեկն է լինելու: Կլինի 4-րդ համարը, թե 55-րդը, միևնույն է: Այն համարը, որտեղ ես եմ, դա ամենակարևոր համարը կլինի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում