«Ժամանակ». ՀՀԿ ցուցակի առաջին 3 հորիզոնականներում Հովիկ Աբրահամյանի անունը չի լինելու

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին 3 հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:

Թերթը գրել է, որ առաջին հորիզոնականը կզբաղեցնի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, երկրորդ և երրորդ հորիզոնականները կզբաղեցնեն վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«4-րդ հորիզոնականում կին թեկնածու է լինելու՝ արդարադատության նախարար Արփինե հովհաննիսյանը, որից հետո նոր միայն 5-րդ հորիզոնականում՝ Հովիկ Աբրահամյանը: Վերջինիս հաջողվել է Արփինե Հովհաննիսյանին իրենից առաջ գցել»,- հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում