«168 ժամ». Կանցկացվի բժշկական սպաների զորակոչ

Հայաստանում կանցկացվի ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ: Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կընդունի այդ մասին:

«ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 2016թ. Դեկտեմբեր ամիսն անցկացնել Հայաստանի զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի՝ մինչև 35 տարեկան սպաների զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի, ինչպես նաև այդ նույն ամիսներին զորացրել սահմանված ժամկետում ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին»,- գրել է «168 Ժամ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում