Օգնություն կարկտահարությունից տուժած համայնքներին. կառավարություն

Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց գումար հատկացնել ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի՝ կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասաց, որ 2016-ին կարկտահարությունից տուժել են շուրջ 70 համայնքների բնակիչներ:

Նրանց խնդիրները հնարավորինս մեղմելու համար նախարարը հայտարարեց, որ կհատկացվի 506,622.7 հազար դրամ:

Ըստ նախարարի՝ յուրաքանչյուր քաղաքացու հատկացված գումարից կհասնի մոտավորապես 29 հազար դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում