Կան լուրջ դրական փոփոխություններ. Սուրեն Կարայանն ամփոփում է վարչապետի գործունեության 100 օրը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության 100-օրյա գործունեությունը արդյունավետ է համարում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է կարծում՝ արդյոք կառավարությունն իր խոստումներն իրականացնո՞ւմ է, և սպասելիքներն արդարանո՞ւմ են, Կարայանն ասաց. «Այո, լիարժեքորեն, և դա կարող եմ ոչ միայն ես արձանագրել, այլ նաև մասնավոր հատվածն է արդեն արձանագրել, որ լուրջ դրական փոփոխություններ կան»:

Իսկ ինչո՞ւ նոր «խաղացողներ» շուկայում չկան հարցին նախարարը պատասխանեց հարցով. «Ինչո՞ւ եք այդպես վստահաբար շեշտում, որ նոր խաղացողներ չկան: Կան նոր ներդրողներ, նոր բանակցություններ են ընթանում»: Միաժամանակ, նախարարը հրաժարվեց կոնկրետ անուններ հնչեցնել և նշեց, որ մինչև ներդրումներ չիրականացվեն՝ անուններ հնչեցնելը ճիշտ չի լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում