ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը 2017-ի գագաթնաժողովում չի քննարկելու. ԱԳ նախարար

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին հանրապետության անդամակցության հարցը դաշինքի 2017 թվականի գագաթնաժողովում չի քննարկելու, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Ներկայիս տեղեկատվության համաձայն՝ դա լինելու է մինի- գագաթնաժողով միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնակցությամբ, եւ դրանում այլ ձեւաչափեր չեն դիտարկվելու: Նման գագաթնաժողովները հիմնականում անցկացվում են ԱՄՆ-ում նոր վարչակազմի գալու կապակցությամբ: Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում են ՆԱՏՕ-ի 2018 թվականի գագաթնաժողովի վրա, որտեղ ներկայացվելու են մեր գերակայությունները»,- ասել է Ջանելիձեն դեւտեմբերի 26-ին խորհրդարանական կոմիտեում կայացած լսումների ընթացքում:

Նա հայտնել է, որ 2017 թվականին կշարունակվի Վրաստանի ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: «Արդեն հունվարին պլանավորված է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, փետրվարին կկայանա ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստը, որին կմասնակցի Վրաստանի պաշտպանության նախարարը: Մարտին մենք սպասում ենք դաշինքի ռազմական կոմիտեի այցը Թբիլիսի: Մայիսին կկայանա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որին կմասնակցի վրացական պատվիրակությունը»,– ասել է Ջանելիձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում