«Հրապարակ». «Հայկական վերածնունդ» կուսակցությունը պատրաստվում է Կանանց միության համագումարին

«Հրապարակ». «Հայկական վերածնունդ» կուսակցությունը պատրաստվում է Կանանց միության համագումարին

«Հրապարակ»-ը գրում է, թե երիտասարդական միության համագումարից հետո այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը պատրաստվում է Կանանց միության համագումարին, որը ևս ծրագրում են անցկացնել լեփ լեցուն դահլիճում: Ըստ լուրերի, համագումարը տեղի կունենա հունվարի 21-ին, որտեղ այս անգամ էլ կհայտարարվեն այն կանանց անունները, որոնք տեղ կգտնեն ՀՎԿ նախընտրական ցուցակում:

«Հրապարակ»-ի տեղեկություններով, այդ կանանց թվում կլինեն «ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, սոցապ նախկին փոխնախարար, հրապարակախոս Կարինե Հակոբյանի, հանրային սեկտորում բավականին հայտնի Մարիաննա Ֆրունջյանի և Մարինե Ուզունյանի, ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, այժմ «Հայկական վերածննդին» միացած Անահիտ Եղոյանի անունները: ՀՎԿ մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը հաստատել է այս լուրը և նշել, որ ՀՎԿ-ն սրանով յուրօրինակ կերպով ցույց է տալու, որ իսկապես միասնության ու համախմբման ծնունդ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում