Տաջիկստանի նախագահի որդին Դուշանբեի քաղաքագլուխ է դարձել

Տաջիկստանի նախագահի որդին Դուշանբեի քաղաքագլուխ է դարձել

Դուշանբեի քաղաքագլուխ է նշանակվել Տաջիկստանի նախագահի որդին՝ Ռուստամի Էմոմալին, ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնող Մահմադսայիդ Ուբայդուլովն ազատված է պաշտոնից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Էմոմալին մինչ այդ գլխավորում էր Ֆինանսական հսկողության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում