Դամասկոսի մերձակայքում հարյուրավոր զինյալներ են հանձնվում Սիրիայի իշխանություններին

Դամասկոսի մերձակայքում հարյուրավոր զինյալներ են հանձնվում Սիրիայի իշխանություններին

Զինված խմբավորումների անդամները դադարեցրել են դիմադրությունը Դամասկոսի մերձակա Վադի Բարադ հովտի մի քանի շրջաններում եւ հանձնվում են Սիրիայի իշխանություններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես SANA լրատվական գործակալությանը հայտնել է իշխանությունների ու զինյալների միջեւ բանակցությունների համակարգող Ալի Յուսեֆը, անցած օրվա ընթացքում ելուզակային կազմավորումների շարքերում գտնվող հարյուրավոր մարդիկ ստուգում են անցել իրավապահ մարմիններում:

«Առնվազն հարյուր մարդ օգտվել Է համաներման վերաբերյալ նախագահի դեկրետից, նրանց թվում կան զինյալներ եւ դասալիքներ, որոնք խուսափում Էին զինապարտությունից»,- նշել Է նա:

Սիրիայի ազգային դրոշը հունվարի 11-ին բարձրացվել է Դեյր Կանուն, Դեյր Մուկրին եւ Կֆիր Զեյթ բնակավայրերի վրա, որտեղ զինված խմբավորումների անդամներն անցել են բանակի կողմը: Սիրիական բանակի սակրավորները ականազերծում են ջրի այն աղբյուրների մատույցները, որոնք սպառնում էին պայթեցնել ահաբեկիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում