Կարեն Կարապետյանը վրացական գազամուղի վաճառքի գործում սպառնալիք չի տեսնում

Կարեն Կարապետյանը վրացական գազամուղի վաճառքի գործում սպառնալիք չի տեսնում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորում է չանհանգստանալ վրացական գազամուղի վաճառքի խնդրով, անգամ եթե դրա 25 տոկոսը ձեռք բերի արդրբեջանական ընկերությունը:

Հրավիրված ասուլիսում վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանն ունի ունի այլընտրանքային գազամուղ: «Այս պահին որևէ սպառնալիք մենք չունենք, եթե ադրբեջանական ընկերությունն էլ ձեռք բերի՝ որևէ վտանգ մենք չունենք: Իրենք չեն չունենալու վերահսկողություն, իրենք չեն հրաժարվելու այս գազամուղից, քանի որ ուզում են փող աշխատել, այնպես որ մի վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ հորդորելով հանրությանը լինել անհոգ, քանի որ այդ գազամուղի հնարավոր վաճառքից ոչինչ չի սպառնում մեզ:

Միաժամանակ, Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ հանդիպել է Իրանի և Թուքրմենստանի դեսպաններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում