Ադրբեջանի ԿԲ արտարժույթային պահուստները հատել են հոգեբանական շեմը

Ադրբեջանի ԿԲ արտարժույթային պահուստները հատել են հոգեբանական շեմը

Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթային պահուստները հատել են հոգեբանական շեմը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ԿԲ արտարժույթային պահուստները 2016-ի դեկտեմբերին 0,9 տոկոսով նվազելով` հասել են 3 մլրդ 974,4 մլն դոլարի, ինչը վերջին 9 տարիներին եղած ամենացածր ցուցանիշն է:

2008-ին կենտրոնական բանկի արտարժույթային պահուստները կազմել են 4 մլրդ մանաթ:

Ադրբեջանցի տնտեսագետ Սամիր Ալիևի խոսքերով՝ արտարժույթային պահուստների նման նվազումը պայմանավորված է դեկտեմբեր ամսին արտարժույթների էժանացմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում