Հելսինկիում տեղի կունենա Սիրիայի օգնության միջազգային դոնորական խորհրդաժողով

Հելսինկիում տեղի կունենա Սիրիայի օգնության միջազգային դոնորական խորհրդաժողով

Հունվարի 23 – 24-ը Հելսինկիում տեղի կունենա Սիրիայի օգնության միջազգային դոնորական խորհրդաժողով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության մամուլի քարտուղար Ենս Լերկեն: 

«Սիրիայի եւ տարածաշրջանի աջակցության Հելսինկիի խորհրդաժողովը կհավաքի տարածաշրջանի կառավարությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային ֆինանսական ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչների, դոնորների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների:

Խորհրդաժողովը կառաջարկի հանգուցային հումանիտար առաջնահերթությունների, մարտահրավերների եւ ռազմավարությունների ընդհանուր ամփոփումը: Այնտեղ նաեւ կտրվի 2017 – 2018 թվականների համար փախստականների եւ կայուն զարգացման վերաբերյալ տարածաշրջանային պլանի մեկնարկը»,– ասել է նա:

Նրա խոսքով՝ Սիրիային նվիրված հումանիտար խորհրդաժոովին կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում