Օբաման պաշտոնաթողությունից հետո պլանավորում Է մոռանալ գործերի մասին եւ կուշտ քնել

Օբաման պաշտոնաթողությունից հետո պլանավորում Է մոռանալ գործերի մասին եւ կուշտ քնել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պլանավորում Է պաշտոնաթողությունից հետո առաջին իսկ օրը մոռանալ գործերի մասին եւ կուշտ քնել: Այդ մասին պետության ղեկավարը, որն իշխանությունը հունվարի 20-ին փոխանցելու Է Դոնալդ Թրամփին, պատմել Է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ես չեմ պատրաստվում զարթուցիչ դնել: Դրանում ես միանգամայն վստահ եմ,-նշել Է Օբաման՝ պատասխանելով հետագա պլանների վերաբերյալ հարցերին:-Ես ցանկանում եմ փորձել մի լավ քնել: Եվ մի քիչ ժամանակ ծախսել դատարկ բաների վրա»:

ԱՄՆ-ի ներկայիս նախագահը խոստովանել Է նաեւ, որ կցանկանար ազատ ժամանակ մտածել այն մասին, թե ինքն ինչ կարողացավ անել Սպիտակ տանը ութ տարի աշխատելու ընթացքում:

«Եմ հարմար պահ չեմ ունեցել խորհրդածելու եւ կշռադատելու այդ ամենը»,-պարզաբանել Է Օբաման: Թրամփի պաշտոնակալությունից անմիջապես հետո, որը տեղի կունենա հունվարի 20-ին, նա պլանավորում Է մեկնել հանգստանալու:

Միեւնույն ժամանակ Օբաման ընդգծել Է, որ հետագայում չի պատրաստվում «երկար նստել գրասեղանի առջեւ»: «Ես հույս ունեմ, որ կսկսեմ դասախոսել, որովհետեւ աշխատել եմ համալսարանում եւ ժամանակն ուրախ եմ անցկացրել՝ զբաղվելով դրանով»,-հավելել Է ԱՄՆ-ի 44-րդ նախագահը, որը 1992-ից մինչեւ 2004 թվականը սահմանադրական իրավունք Է դասավանդել Չիկագոյի համալսարանում:

Սակայն Օբաման դեռեւս չի պատրաստվում վերադառնալ Չիկագո: Սպիտակ տանն ութ տարի գտնվելուց հետո նա ընտանիքի հետ կտեղափոխվի մասնավոր առանձնատուն, որը վարձակալվել Է Վաշինգտոնի կենտրոնի հեղինակավոր շրջաններից մեկում: Ինչպես հայտնել Է Օբաման, իրենք պատրաստվում են Միացյալ Նահանգների մայրաքաղաքում մնալ եւս մի քանի տարի, քանի դեռ իր կրտսեր դուստրը՝ Սաշան, չի ավարտել դպրոցը: Ավագ դուստրը՝ Մալիան, 2017 թվականի աշնանը կսկսի սովորել Մասաչուսեթսի նահանգի Հարվարդի հեղինակավոր համալսարանում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում