«Ջեյշ ալ Իսլամ»-ի ներկայացուցիչը կգլխավորի Սիրիայի ընդդիմության պատվիրակությունն Աստանայում

«Ջեյշ ալ Իսլամ»-ի ներկայացուցիչը կգլխավորի Սիրիայի ընդդիմության պատվիրակությունն Աստանայում

«Ջեյշ ալ Իսլամ» ընդդիմադիր խմբավորման ղեկավարության ներկայացուցիչ Մուհամեդ Ալուշը հայտարարել է, որ գլխավորելու է սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունը Սիրիայի շուրջ բանակցություններում, որոնք հունվարի 23-ին կկայանան Աստանայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմե նպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ գործակալությունը, հղում անելով ընդդիմության ներկայացուցիչներին, հայտնել Էր, որ սիրիական զինված ընդդիմության խմբավորումների մեծամասնությունը ստադիր է մասնակցել Աստանայի բանակցություններին:

Դեկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր Սիրիայում հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության եւ խաղաղ բանակցություններ սկսելու հանրապետության կառավարության եւ զինված ընդդիմության պատրաստակամության մասին: Հունվարի 4-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ կոնսուլտացիաները կսկսվեն հունվարի 23-ին Ղազախստանի մայրաքաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում