«Հրապարակ». ԿԳՆ հանրակրթության վարչության պետ կշանակվի Աշոտ Արշակյանը

«Հրապարակ». ԿԳՆ հանրակրթության վարչության պետ կշանակվի Աշոտ Արշակյանը

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Նոնա Սահակյանը՝ Բակո Սահակյանի եղբոր դուստրը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, շուտով տեղը զիջելու է նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանին, որ վերջինիս տեղը զբաղեցնի վարչության նախկին պետ, ՀՅԴ-ական Արտակ Աղբալյանը։

«Բանն այն է, որ Աղբալյանին ժամանակին ազատել է Արմեն Աշոտյանը՝ ըստ իրազեկների, բավականին անարդարացիորեն։ Լևոն Մկրտչյանը նրան նախ խորհրդական նշանակեց, այժմ էլ միանգամից 2 խնդիր է լուծում․ ՀՅԴ-ին՝ ռևերանս, ՀՀԿ-ին՝ ապտակ ուղղելով։ Ի դեպ, ժամանակին Աղբալյանը քննադատել էր համակարգի կուսակցականացումը, ասելով․ «Մեզ ֆեյսբուքիստ նախարար պետք չէ: Չակերտավոր սիրելի իշխանության ներկայացուցիչներ, իշխանությունը ցմահ ու ժառանգական չէ»»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում