Ադրբեջանի հում նավթից ստացվող եկամուտները նվազել են ավելի քան 26 տոկոսով

Ադրբեջանի հում նավթից ստացվող եկամուտները նվազել են ավելի քան 26 տոկոսով

2016-ին Ադրբեջանի հում նավթի վաճառքից ստացված եկամուտները ավելի քան 26 տոկոսով պակաս են եղել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

2016-ին Ադրբեջանը արտահանել է 6 մլրդ 504 մլն 517,27 հազար ԱՄՆ դոլարի հում նավթ, ինչը մաքսային պետական կոմիտեի ամփոփիչ տվյալների համաձայն` 2015-ի համեմատ 26,6 տոկոսով պակաս է եղել:

Ադրբեջանը 2015-ին արտահանել է 8 մլրդ 866 մլն 158 հազար ԱՄՆ դոլարի հում նավթ:

2017-ին նավթի արդյունահանման նախատեսված ծավալների համաձայն` այս տարի նավթի արդյունահանման ծավալները 2016-ի համեմատ կնվազեն 944,1 հազար տոննայով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում