Չինաստանը ողջունել է Լավրովի՝ երկկողմ հարաբերությունները կայունացնելու հայտարարությունը

Չինաստանը ողջունել է Լավրովի՝ երկկողմ հարաբերությունները կայունացնելու  հայտարարությունը

 

Չինաստանը ողջունել է, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, առ այն, որ երկկողմ հարաբերությունները առավել կայունացնող ու հզորացնող մեխանիզմներ է պետք կիրառել,- ճեպազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունինը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Մոսկվայի և Պեկինի միջեւ հարաբերությունները գտնվում է ավելի լավ փուլում, քան երբևէ: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը՝ առանցքային գործոն է համաշխարհային կայունության համար:

«Մենք հիմք ենք ընդունում և ողջունում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ինչպես նաև ողջունում ենք Ռուսաստանի մտադրությունը՝ Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հանգամանքը», – ասել է Չունինը: Նա հավելել է, որ երկու կողմերը շարունակում են սերտորեն համագործակցել, և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային հարցերի շրջանակներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում