Արցախի ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներում. Արման Թաթոյան

Արցախի ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներում. Արման Թաթոյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին բարձրաձայնելու հարցում մեծ դեր ունի Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Արցախի մարդու իրավունքների պաշտպանը պետք է ներգրավված լինի բոլոր գործընթացներում: Մարդու իրավունքները սահմաններ չպետք է ճանաչեն: Սա իմ սկզբունքային դիրքորոշումն է: Մենք քաղաքականության հետ կապ չունենք: Կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիների մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունները պետք է ունենան ակտիվ ներգրավվածություն»,- նշեց Թաթոյանը:

Նրա գնահատմամբ` հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի քաղաքակիրթ աշխարհը տեսնի, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն աշխատում է արդյունավետ և փարիզյան սկզբունքներին համապատասխան: «Ես գործադրել եմ, գործադրում եմ և գործադրելու եմ բոլոր ջանքերը, որպեսզի նպաստեմ այս հարցերի բարձրացմանը»,- եզրափակեց Արման Թաթոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում