Ռուսաստանը ԵԱՀԿ տարածքում ճգնաժամերի հաղթահարման գործում կարևոր դեր կարող է ունենալ. Կուրց

Ռուսաստանը ԵԱՀԿ տարածքում ճգնաժամերի հաղթահարման գործում կարևոր դեր կարող է ունենալ. Կուրց

Ռուսաստանը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ ԵԱՀԿ տարածքում ճգնաժամերի հաղթահարման գործում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը:

«Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ գոյություն ունեցող ճգնաժամերի խաղաղ լուծման նպատակով կառուցողական երկխոսությանն աջակցման գործում»,- ասել է Կուրցը:

Ավստրիայի արտգործնախարարը հունվարի 18-ին ժամանել է Մոսկվա, որտեղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու է նաև ղարաբաղյան հիմնահարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում