«Երկրի գլխավոր մայրը». ինչպես Ամերիկան կհիշի Միշել Օբամային

«Երկրի գլխավոր մայրը». ինչպես Ամերիկան կհիշի  Միշել Օբամային

Ուրբաթ առավոտյան, Սպիտակ տունը կլքի Միշել Օբաման, ով վերջին ութ տարիների ընթացքում եղել է վերջինիս տիրուհին: ԱՄՆ-ի 44-րդ նախագահ տիկինը կհիշվի իր ոճով, ուժով ու թեթևությամբ, բայց կարևորը, իրենց համոզմունքների նկատմամբ նվիրվածությամբ :

Միշել Լավոն Ռոբինսոն Օբաման առաջին աֆրոամերիկուհին էր, ով դարձավ Միացյալ Նահանգների Առաջին տիկինը: Սպիտակ տանը եղած բոլոր ութ տարիների ընթացքում Բարաք Օբամայի տիկինը, եղել է ժողովրդի կողմից շատ սիրած. վառ, ինքնավստահ, օժտված մեծ հումորով, չէր վախենում լինել ծիծաղելի: Նա Առաջին տիկնոջ պաշտոնը թողնում է նույն վարկանիշով, որով եկել էր – 68%:

՛՛Նա, Սպիտակ տունը դարձրեց տուն բոլորի համար՛՛,- իր հրաժեշտի ուղերձում ասել է Բարաք Օբաման: Դա չի նշանակում միայն, որ նա այցեր կազմակերպելու համար բացել է Սպիտակ տան հին ճաշասենյակը: Օբամաններին հաջողվել է պահպանել նստավայրի պատմական արժեքը, դարձնելով այն ավելի ֆորմալ, ավելի ժամանակակից:

Հեռանալով «Երկրի գլխավոր մայրը» պաշտոնից, Միշել Օբաման չի դադարի զբաղվել ակտիվ հասարակական գործունեությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում