Թրամփի օգնականը պատմել է երդմնակալության արարողությանը նրա ելույթի մասին

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ճառը կլինի «նրբաճաշակ, գեղեցիկ, ուժեղ, կարճ»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է նրա օգնական Քելին Քոնուեյը:

Նա նշել է, որ իր ելույթում Թրամփը հանդես կգա որպես «գործի մարդ, որը ցանկանում է միավորել երկիրը»:

«Թրամփը գործի մարդ է, եւ դուք դա կլսեք վաղը»,- ասել է նա, հավելելով, որ «ելույթը պատրաստվել է նախագահներ Աբրահամ Լինկոլնի եւ Ջոն Քենեդիի ճառերի ազդեցության ներքո»:

Թրամփի երդմնատվության արարողությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել է «Ինտերաֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում