«Հայկական ժամանակ». Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ

Գագիկ Բեգլարյանն այս օրերին գտնվում է արտերկրում և նախօրեին չի մասնակցել Հանրապետական կուսակցության ԳՄ նիստին: Այս լուրը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը: 

Թերթի տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ, նա դեռ չի կարողացել թե ընտրություններում, թե ետընտրական զարգացումներում պատշաճ ներկայացվածություն ապահովել իր համար:

«Հակառակը՝ Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ Բեգլարյանն իր հնարավորություններն ու ազդեցությունն օգտագործի ՀՀԿ-ի համար, որտեղից ԱԺ պետք է անցնեն բոլորովին նոր մարդիկ: Այդ պատճառով էլ Բեգլարյանը դժգոհ է իշխանություններից և ԳՄ նիստերին քիչ է մասնակցում: Հիշեցնենք, որ նախօրեին ԳՄ նիստին չէր մասնակցել նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նույնպես գրեթե նույն պատճառներով դժգոհ է իշխանություններից»,- հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում