Ուկրաինացի դիվանագետը նշել է Պորոշենկոյի և Թրամփի հանդիպման ժամկետը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի այցը Միացյալ Նահանգներ կկայանա փետրվարի երկրորդ կեսին, առաջին հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ ծրագրին Ուկրաինայի մասնակցության շրջանակներում, հայտնել է Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպանը Վալերի Չալիյը:

Ինչպես նշում է «Ուկրաինինֆո» լրատվական գործակալությունը գագաթնաժողովի ընթացքում սպասվում է նախագահներ Պորոշենկոյի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Վաշինգտոնում:

“Ուկրաինայի նախագահի այցը Միացյալ Նահանգներ նախատեսվում է փետրվարին: Ուկրաինան կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում, նախագահը ևս հնարավոր ներգրավվածություն կարող է ունենալ գագաթնաժողովին, քանի որ այս ձևաչափը տրամադրում է այդպիսի հնարավորություն»,- մեջբերում «Ուկրաինինֆոն» Չալիի խոսքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում