Արցախի Նախագահի հրամանագրով Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահ ի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում