Պուտինն ու Հորդանանի թագավորը քննարկել են սիրիական հակամարտության խնդիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հորդանանի թագավոր Աբդուլլա երկրորդը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր` հաշվի առնելով Աստանայում տեղի ունեցած հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Բանակցությունների ընթացքում մանրամասն կքննարկվի տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր: Օրակարգում կլինի նաև ահաբեկչական սպառնալիքի խնդիրը»,- ասված է երկու երկրների ղեկավարների հանդիպման համար նախապատրաստված նյութերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում