Շվեդիան Թուրքիայում նոր ահաբեկչության մասին նախազգուշացում է արել

Շվեդիան իր քաղաքացիների համար նախազգուշացում է արել Թուրքիայում հնարավոր նոր ահաբեկչության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Թուրքիայում Շվեդիայի դեսպանությունից այդ երկրի քաղաքացիներին հայտնել են այն մասին, որ ունեն տեղեկություններ Անկարայի Քըզըլայ հրապարակում հունվարի 26-27-ը հնարավոր ուժեղ ահաբեկչության վերաբերյալ: Այս առնչությամբ դեսպանությունից Շվեդիայի քաղաքացիներին հորդորել են հեռու մնալ Քըզըլայ հրապարակի տարածքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում