Հաշտեցման Դինքի ուղերձն այսօր առավել քան արդիական է. Օզդեմիր

Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրն ամփոփել է Կանադա կատարած այցը` անդրադառնալով նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: Այս մասին Օզդեմիրը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Նա մեծ պատիվ է համարել Կանադայում Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը: «Ինձ համար մեծ պատիվ էր ելույթ ունենալ երկու միջոցառումների, որոնք նվիրված էին իմ ընկերոջ` Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին: Հրանտի հաշտեցման ուղերձն այսօր առավել քան արդիական է: Թուրքական հասարակությունը պետք է հաղթահարի իր տարաձայնությունները, որպեսզի ի վերջո Հայաստանն ու Թուրքիան հաշտվեն»,- նշել է Օզդեմիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում